1313 դիտում
08:59 21-07-2015
Դրական միտումները չի հաջողվում զարգացնել այնպես, որ երիտասարդները դառնան կայուն գործոն մեր հասարակական կյանքում. «Առավոտ»
«Ի՞նչ տարբերություն կա Կարապի լճում Քանե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի և Բաղրամյան պողոտայում սակագնի թանկացման դեմ բողոքի, այսպես ասած, «առաջին փուլի» միջև: Շատերը, բնականաբար, կասեն, որ առաջին երկուսը «մշակութային» իրադարձություններ են, իսկ երրորդը՝ «քաղաքական»: Միգուցե զուտ «քաղաքագիտական» առումով դա այդպես է: Բայց ես, այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ տեսնում եմ՝ այն առումով, որ երեք դեպքերում էլ գլխավոր դերակատարը երիտասարդությունն էր, որը հաստատեց իր ազատ, անկաշկանդ լինելու իրավունքը, ինչպես նաև այն, որ մեր երկրի մայրաքաղաքը, նրա փողոցներն ու այգիները, ինչպես և ամբողջ երկիրը պատկանում են հենց իրեն», գրում է «Առավոտ» թերթն իր խմբագրականում ու շարունակում.
«Ինձ թվում է՝ այդ դրական միտումները չի հաջողվում զարգացնել այնպես, որ այդ տեսակի երիտասարդները դառնան կայուն գործոն մեր հասարակական կյանքում: Բաղրամյան փողոցում գիշերը «Let it be» երգողներին փոխարինում են շատ ավելի «քյարթու» հայացքներով երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ մարդիկ: Իրենց տեր զգացող պատանիների տեղը հայտնվում են «քաղաքական ակտիվիստներ», որոնք կրկնում են մեծահասակ կուսակցականների մաշված կարգախոսները և դրանով նմանվում են կրծքանշաններով «զինված» իրենց «երիտ-ՀՀԿ-ական» հասակակիցներին: Ծայրահեղություններն ինչ-որ տեղ միանում են»:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
11:55 19-09-2018
Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ
2599 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1063 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»