Գյումրիի ռուսական բազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել
Անսպասելի ստուգումներ են սկսվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ գտնվող բազայում սկսված չնախատեսված ստուգումների ընթացքում հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիացիոն մասի և Գյումրիի կայազորի հերթապահ ուժերի մարտական պատրաստվածությունը:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու պրակտիկ հարցերին՝ տագնապ-վերկացին և նշված շրջաններ բազայի ստորաբաժանումների դուրսբերմանը՝ Կամխուդի և Ալագյազի բարձրլեռնային զորավարժարաններում ուսումնամարտական հանձնարարությունների կատարմանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Наводчик-2 անօդաչու թռչող սարքերի միջոցով իրական ժամանակի ռեժիմով տեսահսկողություն կսահմանվի ստորաբաժանումների գործողությունների նկատմամբ: