Գերմանիան զենք չի տրամադրի Ուկրաինային. ՌԴ-ում գերմանիայի դեսպան
Գերմանիան մտադիր չէ թռչող սարքեր տրամադրել Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը, հաղորդում է Interfax-ը:
«Այդ հարցում մեր դիրքորոշումը հենց սկզբից էլ հստակ է եղել և հետևողական: Ռազմական լուծում այդ հակամարտությունը չունի, այդ իսկ պատճառով Գերմանիայից ոչ մի զենք չի ուղարկվի Ուկրաինա»,-ընդգծել է դեսպանը:
Վերջինիս խոսքով՝ Դոնբասում իրավիճակը, չնայած տեղի ունեցող միջադեպերին, համեմատաբար բարելավել է: