211652_close_icon
views-count24753 դիտում article-date 23:00 19-07-2015

Էկա, տեսա, որ կնկաս մեշքը բաց էր, կասկածեցի, որ ստեղ մի բան էն չի. Կրակոցներ խանդի հողի վրա (տեսանյութ)

Հունիսի 23-ին՝ ժամը 3:50-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղից «Շտապ օգնության» մեքենայով վիրավորված քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց: Տուժողն, ըստ նախնական ենթադրության, կրծքավանդակի շրջանում կտրող-թափանցող վերք ուներ՝ թոքի վնասումով ու ներքին արյունահոսություն: Թեպետ տուժողը, գտնվելով անգիտակից վիճակում, ի վիճակի չէր եղել որևէ բան հաղորդել, ոստիկանության՝ հանցագործությունը կատարելու վերաբերյալ կասկածները կանգ առան տուժողի հարևան Արթուր Սոբչենկոյի վրա, ում կացարանին կից վագոն-տնակում ավելի ուշ հայտնաբերեցին արյան հետքեր և կրակված պարկուճ: Բերման ենթարկված Սոբչենկոն տվել է ինքնախոստովանական ցուցմունք և պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել՝ հաց կերել, խմել, սակայն կերուխումն ընդհատվել էր: «Էկա, տեսա, որ կնկաս մեշքը բաց էր, կասկածեցի, որ ստեղ մի բան էն չի, հետո փող տվի գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց՝ տենց բան չկա, ես էլ գնացի զենքը վեկալա եկա, խփեցի»: Հարուցվել է քրեական գործ, հանցագործության գործիք «Տոզ» հրացանն առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Սոբչենկոն կալանավոչված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր