Ռոբին վան Պերսի. «Ամեն ինչ կանեմ «Ֆեներբահչեի» համար»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսի թուրքական «Ֆեներբահչե» տեղափոխվելու շուրջ իր կարծիքն է հայտնել:
«Ուրախ եմ Ստամբուլում լինել: Այստեղ ես հանդես եմ գալու արտակարգ երկրպագուների առջև:
10 տարի հավաքականում խաղում եմ Դիրկ Կայտի հետ: Մենք ընկերներ ենք, և մինչև այստեղ ժամանելը խոսել եմ նրա հետ: Դիրկն ասաց, որ սա մեծ ակումբ է, երկրպագուների մասին պատմեց:
Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին», ասել է վան Պերսին:
Նշենք, որ այսօր Հոլանդիայի հավաքականի ավագը իր ընտանիքի հետ Ստամբուլ է ժամանել: Մո ժամանակներս նա պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ: