211652_close_icon
views-count4028 դիտում article-date 21:03 18-07-2015

Արգելվել է Վիետնամից վտանգավոր պանգասիուս տեսակի սառեցված ձկան ներկրումը Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան, որի արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներվ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը ենթակա է ոչնչացման մաքսային ռեժիմով:

Նմանատիպ նյութեր