211652_close_icon
views-count1926 դիտում article-date 15:47 17-07-2015

Պայթյուն՝ Տաշքենդի ոսկու հանքում. առնվազն 25 մարդ է մահացել

Տաշքենդի Ախանգարի շրջանի չշահագործվող ոսկու հանքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 25 մարդ է մահացել, հաղորդում է «Озодлик» ռադիոկայանը: Ըստ տեղեկությունների՝ պայթյունը դարձել է 2 խմբերի միջև հակամարտության պատճառ, որոնք անօրինական ճանապարհով փորձում էին ոսկի արդյունահանել հանքից: Տեղի բնակիչներից մեկը պատմել է. «Այստեղ խմբերով գալիս էին Կոչբուլակ գյուղի բնակիչները: Այդ օրը վիճաբանություն է առաջացել երկու խմբերի միջև, որոնցիցի մեկը սկսեց այրել հանքի հենասյուները: Ովքեր ներսում էին, մնացին այնտեղ և գազից խեղդվեցին»: Առայժմ իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը:

Նմանատիպ նյութեր