1754 դիտում
16:44 17-07-2015
Հանդիպում ԲՀԿ Արմավիրի եւ Մեծամորի տարածքային կառույցներում
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի, իսկ այնուհետ նաեւ ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։
Կառույցի պատասխանատուները հանձնարարական են ստացել մեկ անգամ եւս ճշգրտել կուսակցական ցուցակները՝ անհատապես հանդիպելով յուրաքանչյուր կուսակցական հետ։ Արմավիրի եւ Մածամորի բնակիչները ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչներին են ներկայացրել մի քանի խնդիրներ՝ ակնկալելով, որ կուսակցությունը դրանք կբարձրաձայնի։
Մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանում, անգամ ամենապրոֆեսիոնալ երիտասարդ կադրերի՝ աշխատանքի անցնելու անհնարինության մասին, հաշվի առնելով, ըստ մեծամորցիների՝ այնտեղ գործող խաղի բոլորովին այլ կանոնները։
Բացի դա՝ արմավիրցիներն ու Մեծամորի բնակիչները ներկայացրել են բազմաթիվ անդորագրեր, համաձայն որոնց՝ բնակիչներին պարտադրվում է գազի ներտնային սպասարկման վարձը վճարել միանգամից՝ 6 ամսվա կտրվածքով։ ԲՀԿ ներկայացուցիչները խոստացան այս եւ բարձրացված այլ հարցերի կապակցությամբ դիմել համապատասխան կառույցներին։ Մեծամորի տարածքի բնակիչները բարձրացրել են նաեւ դեմոգրաֆիական եւ էկոլոգիական մի շարք խնդիրներ, որոնք եւս կլինեն ԲՀԿ-ի ուշադրության կենտրոնում։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
23:00 08-07-2015
Հանդիպում ԲՀԿ Երևանի ավագանիում և ԲՀԿ տարածքային կառույցներում
1985 դիտում
10:54 22-03-2016
ԲՀԿ տարածքային կառույցներում դժգոհությունները չեն հանդարտվում. «Ժամանակ»
1246 դիտում
16:43 14-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպել է Սիսիանի և Ղափանի ԲՀԿ տարածքային խորհուրդների ներկայացուցիչների հետ. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
664 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան