ՄԱԿ ԱԽ-ն նշանակել է Իրանի միջուկային հարցով բանաձևի քվեարկության օրը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային վեցյակի և Իրանի միջև կնքված համապարփակ համաձայնագրի բանաձևի քվեարկության անցկացման օրը որոշված է: Ամերիկացիների դիվանագետների խոսքով՝ այն կանցկացվի հուլիսի 20-ին, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի նախկին 100-ից ավելի դեսպաններից ստացել է աջակցության նամակ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պատմական համարվող համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 14-ին: