Ուկրաինայի արևելքում զոհվել է 8 զինծառայող. 16-ը վիրավոր են, հայտնել է Դոնբասում հատուկ գործողությունների հարցով նախագահ Անդրեյ Լիսենկոն: Նրանք զոհվել են ռուս-ուկրաինական սահմանի մոտակայքում ականապատ ամրությունները ստուգելիս:
Լիսենկոն նաև նշել է, որ Դոնբասում ավելի հաճախ են կրակում: Ամենաբարդ իրավիճակը Դոնեցկում է, որտեղ տեղի է ունենում փոխհրաձգությունների մեծ մասը: