Ուկրաինայի արևելքում անցակետի հարձակումների հետևանքով զոհվել է 5 ուկրաինացի ուժային։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԱԾ լրատվական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն։
«Ուկրաինայի ուժայինների կողմից ցավոք զոհեր կան։ Մարտերի ընթացքում զոհվել է 5 ուժային»,֊ ասել է Լիսենկոն։
Լիսենկոն նաև հայտնել է, որ վերջին օրերի ընթացքում Սլավյանսկի, Արտյոմովսկի, Կրամատորսկի անցակետերի ուղղությամբ գրանցվել են 11 կրակոցներ։ Հարձակումներն իրականացվել են Կիևի իշխանությունների հակառակորդների կողմից։