Հրապարակվել են մեքսիկացի նարկոբարոնի փախուստի կադրերը. տեսանյութ
Սկանդալային փախուստի նոր մանրամասները: Մեքսիկայի իշխանությունները հրապարակել են Ալտիպլանո բանտի տեսախցիկների տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նարկոբարոն Խոակին Գուսմանը պատրաստվում փախուստի: Նա քայլում է խցիկում, այնուհետև մտնում է լոգարան և անհետանում:
Հիշեցնենք, որ խցիկում հայտնաբերվել էր 1.5 կիլոմետրանոց թունել, որով նարկոբարոնը փախել էր բանտից:
Գուսմանը ձերբակալվել էր 2014թ-ի փետրվարին: 3 օր առաջ նա 2-րդ անգամ փախել է խիստ ռեժիմի բանտից: Մեքսիկայի Ներքին Գործերի Նախարարության կարծիքով, նրան օգնել են բանտի աշխատակիցները: