Հրապարակվել են մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձից կադրեր են տարածվել։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է կալանավորը սգո սրահի բակային տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստելով արագ փորձում դուրս գալ տարածքից, այնուհետև մեքենայով հարվածում է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվում է և նա դուրս է գալիս տածաքից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Նուբարաշենի» բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել եւ բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:
Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են վնասազերծել նրան:
Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար։