211652_close_icon
views-count5284 դիտում article-date 07:50 15-07-2015

Հովհաննես Մանուկյանի ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, նկատում, որ ուշագրավ էր այն, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին և եզրակացնում. «Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար։ Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, որ հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը և մտավ ՀՀ կառավարության կազմ»: Թերթը նաև գրում է, որ Մանուկյանն այժմ գտնվում է արձակուրդում ինչը նշանակում է, որ «նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր