Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է «Դինամոյի» մարզչական շտաբում
Մոսկվայի «Դինամոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը արդեն ձևավորել է նոր մարզչական շտաբը:
Ակումբում Կոբելևին կօգնեն «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այս տարի ավարտեց կարիերան, ևս մոսկովյան թիմի ևս մեկ նախկին դարպասապահ Նիկոլայ Գոնտարը և Ալեքսանդր Սմիրնովը:
Նշենք, որ Կոբելևը «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ստանիսլավ Չերչեսովին: