Հունգարիան Սերբիայի հետ սահմանին սկսել է 4մ բարձրությամբ պատի կառուցումը
Հունգարիան ապօրինի ներգաղթյալների մուտքը կանխելու նպատակով Սերբիայի հետ սահմանին սկսել 4մ բարձրությամբ պատի կառուցումը, որի աշխատանքներում ներգրավված են նաև զինծառայողներ: Պատը պետք է բաժանի Հունգարիայի և Սերբիայի ցամաքային ամբողջ սահմանը` 175կմ:
Նախկինում նույն նպատակով պատեր են կառուցվել նաև Հունաստանում, Բուլղարիայում և Իսպանիայում: