Ռուս-ուկրաինական սահմանին պատի կառուցումը կավարտվի 4 տարուց
Ռուս-ուկրաինական սահմանին պատի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարուց, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը` կառավարության հերթական նիստի ժամանակ:
Պատի կառուցումը Ուկրաինայի համար կարժենա 533 միլիոն դոլար, որը որպես օգնություն` երկրին կտրամադրի Եվրամիությունը:
Պատն իրենից ներկայացնում է մետաղական-էլեկտրական պատնեշ, որը կկանխի ռազմատեխնիկայի տեղաշարժը: