50 Cent-ը հայտարարել է սնանկացման մասին
Ամերիկացի ռեփեր Քերթիս Ջեյմս Ջեքսոնը` հայտնի 50 Cent-ը, սնանկացման գործընթաց սկսելու խնդրանքով դիմել է դատարան, որպեսզի պաշտպանվի վարկատուներից:
Դեռ մայիսին նրա կարողությունը գնահատվում էր ավելի քան 150 մլն դոլար: Մինչդեռ վերջին ժամանակներում ռեփերը տանուլ է տվել դատական մի քանի գործ, որոնց համար պետք է զգալի գումար վճարեր: