Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերով 50 Cent-ը կժամանի Դաղստան. սպասվում է նոր մենամարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրահայտ երաժիշտ և ռեփ-երգիչ 50 Cent-ը (Կյորտիս Ջեքսոն, ընդունել է խառը մենամարտերի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերը` Դաղստան այցելելու համար:
Երգիչը կժամանի Դաղստան, որպեսզի բանակցություններ վարի մարզիկի հետ` ամերիկյան Bellator-ում հանդես գալու համար.
«Ընդունում եմ Հաբիբ Նուրմագոմեդովի հրավերը և պատրաստ եմ հանդիպել նրան ու նրա թիմին Դաղստանում:
Այդ ամենը կլինի այն բանից հետո, երբ ավարտեմ «Իշխանություն» սերիալի նկարահանումները»,- գրել է ռեփերը Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50 Cent-ը պատրաստ է 1 միլիոն դոլար մրցանակային գումար վճարել Bellator-ի կիսաթեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթողին: