Ցավալի է պարտվել վերջին րոպեներին. Վան Պերսի
Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին մեկնաբանել է Չեխիայի հավաքականից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին խաղի շրջանակում Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն:
«Միշտ հիասթափություն ես ապրում, երբ խաղի վերջին րոպոներին պարտություն ես կրում: Պատասխան գոլից հետո մենք կարողացանք տնօրինել խաղի ընթացք և բազմաթիվ գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հաշվի առնելով խաղի ընթացքը, ոչ-ոքին վատ արդյունք չէր լինի: Կրկնակի ցավալի է, թե ինչպես բաց թողեցինք երկրորդ գոլը»,-ասել է վան Պերսին: