211652_close_icon
views-count1047 դիտում article-date 13:11 13-07-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ հուլիսի 10-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 1-ը, խարդախության 10 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության` 16, խուլիգանության` 2, ապօրինի ծառահատման՝ 2, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափման և մաքսանենգության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր