Ճապոնիայում շոգի պատճառով խափանվել է էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների ուղարկման համակարգը
Ճապոնիայում 2-րդ խոշորագույն KDDI/au բջջային օպերատրոը հայտնել է հաղորդագրությունների փոխանցման համակարգի խափանման մասին: Ավելի քան 7,96 միլիոն բաժանորդների էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը չի կատարվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Հաղորդագրություններ ուղարկելիս խնդիր ունեն բոլոր տեսակի հեռախոսները, այդ թվում՝ սմարթֆոնները:
Որպես ամենահավանական պատճառ նշվում է վերջին օրերին առկա տապը, ինչի պատճառով շարքից դուրս է եկել Տոտիգի պրեֆեկտուրայի ցանցի օդափոխիչը, որն էլ հանգեցրել է սերվերի խափանմանը: