Լեհաստանում կինը մզկիթի մեջ մասնատված խոզի մարմնի մասեր է նետել (լուսանկար)
                        Վարշավայում մահմեդական մշակութային կենտրոնում անհայտ անձինք մասնատված խոզի մարմնի մասեր են նետել: Մասնատված կենդանու մարմնի մասեր ոստիկանները հայտնաբերել են նաև մեկ այլ վայրում տեղակայված մզկիթում: 
Որոշ տվյալներով, չարագործը «Լեհաստանի պաշտպանության լիգա» ազգայնական կազմակերպության անդամ կանանցից մեկն է եղել: Իրավապահները քայլը որակել են որպես հավատավոր անձանց զգացմունքների պղծում, գրում է Pikio.pl-ն: 
Այդ արարքի համար կնոջը սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում: Սակայն կազմակերպության առաջնորդը կատարվածի պատասխանատվությունը վերցրել է կազմակերպության վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

