Ֆրանսիայում նռնակ են նետել մզկիթի վրա
Իրադրությունը Փարիզի Charlie Hebdo գրասենյակի վրա կատարած հարձակումից հետո կարծես թե գնալով ավելի է թեժանում: Ֆրանսիայի Լե-Ման քաղաքի մզկիթի վրա անհայտ անձինք այս գիշեր նռնակ են նետել: Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով տեղի Le Maine պարբերականին:
Ըստ տեղեկությունների՝ նռնակն ընկել է մզկիթի աղոթարանի վրա: Կոտրվել են մզկիթի լուսամուտների ապակիները: Ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է ևս 3 չպայթած նռնակ: