3553 դիտում
10:27 12-07-2015
Այսօր Վարդավառ է
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, նշում է հուլիսի 12-ին:
Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն։
Տոնին հաջորդող օրը՝ հուլիսի 13-ին, ննջեցյալների հիշատակության (մեռելոց) օր է:
Ինչպես երեկ` հուլիսի 11-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/11/59398/]տեղեկացրել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և շատ սիրված ժողովրդի կողմից, իսկ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը և Երևան Ջուր ընկերությունը` «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ համատեղ կրկին կազմակերպել էին յուրօրինակ միջոցառում:
Առավոտյան ժամը 11.00-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու բակից «Հավատամք» հոգևոր կենտրոնը, հավատացյալները և Երևան Ջուր ընկերության աշխատակիցների հետ մեկնեցին Աբովյան՝ գեղեցիկ Կաթնաղբյուր, որը պատմական ջրաղբյուր է: Մասնակիցները ծանոթացել էին ջրաղբյուրի պատմությանը, սանիտարական գոտում տեղակայված կառույցներին, կապտաժներին ու կանաչապատ տարածքներին:
Այնուհետև Հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և Մայր եկեղեցու հոգևորականաց դասը հոգևոր երգ աղոթքներով Կաթնաղբյուրում ջրաղբյուրի օրհնության կարգ էին կատարել: Ապա Տեր Հակոբն օրհնած ջուրը ցողել էր մասնակիցների վրա:
Նմանատիպ նյութեր
22502 դիտում
09:50 23-07-2017
Այսօր Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
23850 դիտում
09:47 08-07-2018
Այսօր Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
8624 դիտում
10:10 28-07-2019
Այսօր Վարդավառ է՝ Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Այս բաժնից
640 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
637 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար