3253 դիտում
19:30 11-07-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն ամեն ինչ անում է պատանիների առօրյան առավել բովանդակային դարձնելու համար
ԵԿՄ-ում հունիսի 1-ից մեկնարկել է պատանի երկրապահների ճամբարային գործընթացը։ Այս մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] –ը տեղեկացավ ԵԿՄ վարչությունից: Ինչպես նաեւ փոխանցում են, որ Սեւանա լճին մոտ անտառի մի գեղատեսիլ հատվածում գտնվող ճամբարում պատանի եւ երիտասարդ երկրապահները ե՛ւ ամառային հանգիստ են անցկացնում, ե՛ւ մասնակցում են ուսումնամարզական պարապմունքների, հրամանատարասերժանտական դասընթացների։ Այստեղ են նաեւ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած բոլոր կառույցների մասնագետները՝ ԱԻՆ, ոստիկանություն, կրթության, առողջապահության նախարարություններ եւ այլն։ Մշտապես երեխաների կողքին են նաեւ հոգեւորականներ։
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն ամեն ինչ անում է պատանիների առօրյան առավել բովանդակային դարձնելու համար, հատկապես, որ այստեղ Հանրապետության եւ Արցախի բոլոր տարածքներից լինում են պատանիներ եւ աղջիկներ։ Ծրագրված է, որ այս տարի ճամբարային գործընթացին 11 հերթափոխով կմասնակցեն մոտ 3 500 պատանի եւ աղջիկ։
Այսօր Պատանի երկրապահների ճամբարում անցկացվել է գիտաժողով՝ տարբեր բուհերի պրոֆեսորների եւ դոցենտների մասնակցությամբ։ Հատկապես լուրջ ներկայացուցչությամբ գիտաժողովին մասնակցել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մասնագետները։ Հիմնական թեման էլ հայագիտությունն էր՝ պատմություն, գրականություն եւ այլն։
Գիտաժողովըն սկսվել է ավանդական ստուգատեսով եւ հոգեւոր հոր օրհնանքի խոսքով։ Ընթերցվել ԵԿՄ առաջնորդի ողջույնի խոսքը գիտաժողովի անցկացման կապակցությամբ։ Բացման արարողության ժամանակ ելույթներ են ունեցել բանասիրական գիտության դոկտոր, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն ու ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Վերջինը մասնավորապես նշել է, որ զորավար Մանվել Գրիգորյանն անուրանալի ավանդ ունի Արցախյան ազատամարտում, սակայն, պակաս կարեւոր չի նաեւ այն աշխատանքը, որ զորավարն այսօր է տանում եռասերունդ երկրապահական ընտանիքի կայացման ուղղությամբ։ Պատանի եւ երիտասարդ երկրապահներին այս կերպ փոխանցվում է տարեց սերնդի փորձն, ու Հայաստան պետության համար լիարժեք քաղաքացիներ են դաստիարակվում։
Գիտաժողովի ավարտին էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ԵԿՄ վարչության նախագահի անունից պարգեւներ է հանձնել ճամբարային գործընթացին սատարած անձանց։
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
8766 դիտում
11:57 10-09-2014
Կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում. գեներալ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
628 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
625 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար