211652_close_icon

Մովսես Հակոբյանը՝ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների բանակ զորակոչելու հավանականության մասին

views-count2608 դիտում article-date 15:58 11-07-2015
Հնարավոր չէ բանակ զորակոչվեն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով, երիտասարդներին մինչեւ բանակ ուղարկելը բուժզննումն իրականացվում է՝ սկսած 14 տարեկանից: Զորակոչի նախաշեմին նույնպես երիտասարդները տարբեր բուժզննում են անցնում: Նա ավելացրեց, որ վերջին 11 օրերի ընթացքում 4 զորակոչիկ հավաքակայանից ուղարկվել է տուն, որպեսզի լրացուցիչ հետազոտություն անցնեն:

Նմանատիպ նյութեր