1251 դիտում
10:47 11-07-2015
Չինաստանում ուսանող մարզիկների հավաքականն ունի ընդամենը մեկ մեդալ, այն էլ՝ բարձրագույն արժեքի. «Առավոտ»
Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում շարունակվում են 28-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, տեղեկացնում է «Առավոտ»-ը: Հայաստանն ուսանողական սպորտի ստուգատեսում հանդես է գալիս վեց մարզաձևում, որոնցում մեր 12 մարզիկներից 11-ն արդեն մտել են մրցասպարեզ:
«Երեկվա դրությամբ մեր ուսանող մարզիկների հավաքականն ունի ընդամենը մեկ մեդալ, այն էլ՝ բարձրագույն արժեքի: Ոսկին օղակների վրա նվաճել է սպորտային մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանը մեդալների հաշվարկով ընթանում է 36-րդ հորիզոնականում:
Ցավոք, մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչները թեկուզ մրցանակային տեղերով չեն ուրախացնում հայ մարզասերներին», -հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
15:33 01-07-2015
Հայ ուսանող մարզիկների պատվիրակությունը ժամանել է Հր. Կորեա. լուսանկարներ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»