211652_close_icon
views-count1358 դիտում article-date 16:13 10-07-2015

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Զովք գյուղում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 12.10-ին, Կոտայքի մարզի Զովք գյուղի 7-րդ փողոցի 3 շենքից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր