Եմենում «Ալ-Ղաիդայի» նոր ղեկավարը ամերիկացիների նկատմամբ նոր հարձակումների կոչ է արել
«Արաբական թերակղզում Ալ-Ղաիդայի» նոր ղեկավար Քասիմ ալ-Ռայմին հետևորդներին կոչ է արել շարունակել պայքարը Միացյալ Նահանգների դեմ և նոր հարձակումներ ծրագրել այդ երկրի քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ:
Նշենք, որ Եմենում Քասիմ ալ-Ռայմին գլխավորել է Ալ-Ղաիդան, երբ հունիսի կեսերին Միացյալ Նահանգների ավիահարվածների հետևանքով սպանվել էր իր նախորդը` Նասեր ալ-Վախիշին: