Եմենում "Ալ-Ղաիդայի" զինյալները գրավել են երկրի հարավային գավառներից մեկը
Եմենում "Ալ-Ղաիդա" ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են երկրի հարավային գավառներից մեկը: Նրանք բանտից ազատ են արձակել ավելի քան 150 կալանավորի, այդ թվում` իրենց դաշնակիցներին ու խմբավորման տեղական բջիջի պարագլխին:
Նրանք թալանել են Կենտրոնական բանկի մասնաճյուղը, հարձակվել են պետական հիմնարկների և մասնավոր ընկերությունների վրա: