Եմենում սպանվել է «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մեկը
Եմենում «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը հաղորդել է, որ ամերիկյան անօդաչու սարքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է խմբավորման պարագլուխներից մեկը` Նասար ալ Անսին, որը ստանձնել էր Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման պատասխանատվությունը:
Խմբավորման կայքում գրված է, որ Նասար ալ Անսին զոհվել է դեռևս ապրիլին Մուքալա քաղաքում: Ամերիկյան կողմն առայժմ չի հաստատել ահաբեկչի մահվան լուրը:
Հիշեցնենք, որ հունվարին երգիծական ամսագրի խմբագրության վրա իսլամիստների հարձակման զոհ էր դարձել 12 մարդ: