1101 դիտում
22:00 09-07-2015
Հայաստանի և Նիդերլանդների կողմից կազմակերպված միջոցառում-քննարկում ՄԱԿ-ում
Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում Հայաստանի և Նիդերլանդների մշտական ներկայացուցչությունները կազմակերպեցին ձեռներեցության ու կայուն զարգացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում՝ "Ավելին, քան դրամական փոխանցումներ. բազմակողմ գործընկերությունների դերը ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման համար" (“Multi-Stakeholder Partnerships beyond Remittances: Sustainable Entrepreneurship for Local Communities in the Post-2015”) խորագրով: Այն անցկացվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո Քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում` ՄԱԶԾ հետ համագործակցությամբ:
Երեք հիմնական հատվածներից բաղկացած այս քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ և Նիդերլանդների մշտական ներկայացուցիչներ Զոհրաբ Մնացականյանն ու Կարել ֆոն Օսթերոմը: Միջոցառմանը ներկա էին մի շարք անդամ-երկրների, ՄԱԿ գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Բանախոսների կազմում էին ՄԱԿ կապիտալի զարգացման հիմնադրամի ներառական ֆինանսների հարցերով տնօրեն Անրի Դոմելը, “Harvest Song” արտադրության տնօրեն, ձեռներեց Սիլվիա Տիրակյանը, “Կարաս” հայկական գինիների արտադրության նախագծերի ղեկավար Վահե Կոշգերյանը, Իսրայելի MASHAV միջազգային զարգացման գործակալությանը կից ուսումնական կենտրոնի նախագծերի ղեկավար Շահեր Ռեմը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակին կից “Կոլբա լաբ” նորարարական կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը:
Կայացած քննարկմանը անդրադարձ կատարվեց արտադրողականության, ձեռներեցության և կայուն զարգացման խթանմանն ուղղված միջազգային ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների լայն շրջանակին: Մասնակիցները մտքեր փոխանակվեցին կարողությունների ամրապնդման, վերապատրաստման, նորարարությունների և ձեռներեցության խթանմանն ուղղված գործիքների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
918 դիտում
18:14 15-03-2016
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է միջոցառում-քննարկում
Այս բաժնից
919 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1090 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել