660 դիտում
18:44 09-07-2015
Ոռոգումն իրականացվում է երկհերթ աշխատանքային ժամանակացույցով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդհանուր օգտագործման տարածքներն այս օրերին հնձվում և ոռոգվում են մինչև կեսգիշեր՝ երկհերթ աշխատանքային ժամանակացույցով: Վերջին տարիներին մայրաքաղաքի ոռոգման համակարգերի երկարությունն ավելանում է տարեկան ավելի քան 20 կիլոմետրով:
Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածների ոռոգումը կազմակերպվում է 4 խորքային հորերից մատակարարվող ստորգետնյա ջրերով:
Կանաչապատ տարածքներում հրդեհների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցների ուժերով
հերերթապահություն է սահմանվել :
Հարկ է նշել, որ չոր խոտը ևս հեռացվում է միայն հնձելուց հետո, քանի որ, ինչպես բնապահպանական տեսակետից, այնպես էլ՝ շոգ եղանակով պայմանավորված, խոտն այրելն արգելվում է: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: Հրդեհների կանխման, առանձին դեպքերում նաև կրակի մեկուսացման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին նյութատեխնիկական միջոցներով և մարդկանցով օժանդակում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
12:38 22-07-2015
Մայրաքաղաքում ոռոգման աշխատանքները շարունակվում են երկհերթ ժամանակացույցով
2544 դիտում
12:30 17-08-2017
Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով
Այս բաժնից
2014 դիտում
09:05 12-01-2025
Երևանում և մի շարք մարզերում երկար ժամանակով լույս չի լինելու
922 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ