11848 դիտում
16:59 09-07-2015
25-ամյա Արթուրն ընկերոջ հետ իրենց սեղանի մոտ է հրավիրել պարուհիների եւ վճարելու փոխարեն քաշքշել նրանց ներքնաշորերից, պահանջել մերկանալ և ոչ միայն
25-ամյա Արթուր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ` 28-ամյա Հովհաննես Գալստյանի հետ այցելել է Երևան քաղաքի «Միրաժ» գիշերային ակումբ, որտեղ ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց սեղանի մոտ են հրավիրել պարուհիների, սակայն համապատասխան գումար վճարելու փոխարեն Արթուր Սահակյանը քաշքշել է պարուհիների ներքնաշորերից, պահանջել մերկանալ և ստանալով բացասական պատասխան` սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջիններիս հասցեին:
Ապա հարևան սեղանից իրենց սեղան տեղափոխվելու` մատուցողուհի Հնազանդ Քալաշյանի առաջարկը ցավագին ընդունելով՝ սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, աննշան առիթն օգտագործելով որպես պատրվակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ` շուրջ 2 ժամ տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել ինչպես Հնազանդ Քալաշյանի հասցեին, այնպես էլ անհասցե:
Միաժամանակ Հովհաննես Գալստյանը խուլիգանական մղումներով նրա հետևից նետել և կոտրել է բաժակը, իսկ Հնազանդ Քալաշյանի և մենեջեր Աննա Մկրտչյանի կողմից այդ կապակցությամբ կատարված դիտողությանն ի պատասխան, կրկին հայհոյանքներ են տվել վերջիններիս հասցեին, որի պատճառով հաճախորդները հեռացել են ակումբից, իսկ աշխատանքը ժամանակից շուտ դադարեցվել է:
Այնուհետև Արթուր Սահակյանն ակումբի ծառայությունների համար բավարար գումար չունենալու պատճառով նախապես իրենց կողմից գրավադրված բջջային հեռախոսը ժամացույցով փոխարինելու առաջարկ է արել ակումբի մենեջեր Աննա Մկրտչյանին, ապա սեփականատիրոջ որդուն` Գարիկ Խուդոյանին, սակայն մերժում ստանալով և աննշան առիթն օգտագործելով որպես պատրվակ, շարունակելով խուլիգանական վարքագիծը` վիճաբանել է Գարիկ Խուդոյանի հետ, որի ընթացքում Հովհաննես Գալստյանի հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ տալով և բռնություն գործադրելով` բռունցքով հարվածել է Գարիկ Խուդոյանի դեմքին, սեղմել պարանոցը` վերջինիս առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս, իսկ Հովհաննես Գալստյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գ.Խուդոյանի մարմնի տարբեր մասերին:
Նրանց եմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
7306 դիտում
09:13 28-10-2014
Ծեծկռտուք՝ «Էրոս» գիշերային ակումբի պարուհիների միջև. Ժողովուրդ
3585 դիտում
21:47 06-09-2015
Բալետի պարուհիների հմայքը՝ լուսանկարներով
Այս բաժնից
625 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
934 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան