5373 դիտում
15:17 08-07-2015
ՀԷՑ-ին 60 մլն ՀՀ դրամի չափով տուգանեցին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվեց 60 մլն ՀՀ դրամի չափով: Նման որոշում կայացվեց այսօր՝ հուլիսի 8-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
ՀԾԿՀ կառավարման եւ մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ Էլեկտրական ցանցին միանալու համար ոչ մի կանխավճար չի նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման ու օգտագործման կանոններով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նշել էր, որ իրենք չեն կարող իրենց կորուստներից դուրս վճարումներ կատարել: Նա նաեւ նշել էր, որ էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկի մեթոդիկան կատարյալ չէ: ՀԷՑ-ը նաեւ զեկույց էր ներկայացրել, սակայն այն ներկայացրել էր ոչ թե ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, այլ ՀԷՑ-ի սակագնային քաղաքականության բաժնի ներկայացուցիչը:
Ներկայացվել էր նաև ՀԷՑ-ի ներդրումային քաղաքականությունը, թե որքան ներդրումներ են արվել և որքան դեռ պետք է անեն՝ էներգամատակարարում ապահովելու համար: Բիբինն էլ նշել էր, որ ՀԾԿՀ ուշադրությանն է ներկայացված ներդրումային ծրագիրը, որն ունի սուղ ժամանակ` իրագործվելու համար եւ հույս հայտնել, որ ՀԷՑ-ը կիրականացնի այդ ներդրումային ծրագիրը:
Դրանից հետո ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը դրել էր քվեարկության, որն ընդունվել էր:
Հիշեցնենքմ որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ: Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այն կթանկանա 6.93 դրամով, ինչին հաջորդեցին բողոքի զանգվածային ցույցերը, որից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ թանկացված վճարները քաղաքացիները չեն վճարի, այլ կառավարությունը կփոխհատուցի մինչեւ աուդիտի անցկացումը:
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
10:30 16-04-2015
ՀԷՑ–ը հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով. Ժողովուրդ
1565 դիտում
09:25 13-07-2022
ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամի չափով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1279 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում