Մոլորակի ամենատարեց բնակչուհին նշել է 116-րդ տարեդարձը
Մոլորակի ամենատարեց բնակչուհին երեկ նշել է 116-րդ տարեդարձը: Ամերիկուհի Սյուզաննա Ջոնսի խոսքով, այսքան ապրել է առողջ քնի և վնասակար սովորություններ չունենալու շնորհիվ:
Ջոնսը խնդիրներ ունի միայն լսողության և տեսողության հետ, իսկ այլ հարցերում իրեն աշխույժ է զգում և հաճույքով շփվում է լրագրողների և բարեկամների հետ: