Մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին
Մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին: Ճապոնուհի Միսաո Օկավան մարտի 5-ին նշել էր 117-ամյակը։
Նա մշտապես նշել է, որ երկարակեցությանը նպաստել են ամենօրյա 8-ժամյա քունն ու սուշի ուտելը։
Հիմա աշխարհում ամենատարեցը Արկանզասի բնակչուհի 116-ամյա Գերտրուդա Ուիվերն է։