Ազատության հրապարակում եւս 3 երիտասարդ հացադուլ հայտարարեց
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին եւս 3 երիտասարդ է միացել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանց հայտարարած հացադուլը եւս անժամկետ է:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Դ. Սանասարյանը նշել էր, որ իր պահանջը ոչ թե իշխանություններից է, այլ ցանկանում է, որպեսզի քաղաքացիները միավորվեն Ազատության հրապարակում, որ միասնական պայքարեն իշխանությունների դեմ:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 10 օրից ավելի նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր, ինչից հետո ցուցարարները տեղափոխվել էին Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ նրանք հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։