Նինո Բուրջանաձեն Մոսկվա է մեկնում
Վրաստանի «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հրավերով Մոսկվա կմեկնի, հաղորդում է GeorgiaOnline-ը:
Հուլիսի 10-ին Բուրջանաձեն մասնակցելու է «Համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերներ. XXI դար» խորագրով քննարկմանը, որը կազմակերպել են ՌԴ Պետդուման և ՌԴ ԱԳՆ-ն:
Ծրագրվում են նաև Բուրջանաձեի հանդիպումները Դաշնային խորհրդում և ԱԳ նախարարությունում: