Մեզ բոլոր ուղղություններով են խաբում. Նինո Բուրջանաձե
Վրաստանի «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն մեղադրել է իշխող «Վրացական երազանք» դաշինքին ստի և նախկին իշխանությունների, մասնավորապես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ուղին ընտրելու մեջ, փոխանցում է News Georgia գործակալությունը:
Այսկեպ է Բուրջանաձեն մեկնաբանել Վրաստանի նախագահի աշխատակազմի և ԱԳՆ-ի միջև միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքները, որոնք վերաբերում են Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու պատճառով նախագահի և վարչապետի միջև առաջացած լուրջ տարաձայնություններին, ինչպես նաև նրան, որ ԱԳՆ-ն դեռ ամիսներ առաջ էր ՄԱԿ-ից հրավերք ստացել, սակայն այդ մասին իրազեկել էր նախագահի աշխատակազմին միայն հուլիսին:
Վրաստանի արտաքին գերատեսչությունը նախագահին հրավերքի մասին տեղեկացնելու ուշացումը կապել էր հրավերքի վրա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունը նշելու հետ:
Բուրջանաձեի խոսքով՝ այն ժամանակ, երբ երկիրը կանգնած է կարևորագույն մարտահրավերների, խնդիրների առաջ, կառավարությունը, ղեկավարությունը, խորհրդարանն ու նախագահի աշխատակազմը զբաղված են վիճաբանելով:
««Վրացական երազանքը» ընտրել է «Ազգային շարժման» ուղին,այն է՝ թաքցնել ժողովրդից իրականությունը: Պետք է ուղիղ ասեմ՝ մեզ բոլոր ուղղություններով են խաբում»,-ասել է Բուրջանաձեն: