Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ոչ մի շանս չունի. Նինո Բուրջանաձե
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն Ղրիմը կրկին Ուկրաինայի կազմում տեսնելու ոչ մի հնարավորություն չի տեսնում, հաղորդում է Interfax-ը:
«Այստեղ դե-ֆակտո է առկա, այսինքն՝ դա Ռուսաստանի մի մասն է, ես կարող եմ փաստել, նույնիսկ նվազագույն հնարավորություն չեմ տեսնում, որ Ղրիմը կրկին կդառնա Ուկրաինայի մի մասը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուրջանաձեն:
Նախօրեին նա Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերներ. XXI դար» խորագրով քննարկմանը, որը կազմակերպել են ՌԴ Պետդուման և ՌԴ ԱԳՆ-ն: