Նիգերիայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 25 մարդ
Նիգերիայի Զարիա քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 25 մարդ: Պայթյունը որոտացել է տեղի վարչակազմի շենքում, այնուհետև զինված 3 անձինք կրակ են բացել պետծառայողների ուղղությամբ:
Իշխանությունները ենթադրում են, որ հարձակման հեղինակը «Բոկո Հարամ» խմբավորումն է: Միայն անցած շաբաթվա ընթացքում Նիգերիայում հարձակման զոհ է դարձել ավելի քան 200 մարդ:
Նշենք, որ «Բոկո Հարամ» խմբավորումը արդեն 6 տարի մարտեր է մղում Նիգերիայի հյուսիսում իսլամական խալիֆայություն ստեղծելու համար: