Նիգերիայում իսլամիստների հարձակման զոհ է դարձել 18 մարդ
Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում իսլամիստների կողմից հարձակման հետևանքով գրանցվել է ավելի քան 18 զոհ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիշեցնենք, որ երեկ «Բոքա Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայիները հարձակվել էին ուսումական կենտրոնի վրա՝ առևանգելով 100֊ից ավելի աշակերտների։
Նիգերիայի ոստիկանությունը և զինված ուժերը նրանց որոնման աշխատանքներ են իրականացնում Կամերունի սահմանի մոտ գտնվող անտառներում։