Խոշոր հրդեհ Երևանում` «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրին պատկանող վագոն- տնակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գործող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիրի ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և դրան կից վագոն- տնակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 5 , թիվ 1, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները` մեկական մարտական հաշվարկով, ովքեր մարել են կրակը:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը տրմադրել է մեր ընթերցողը: