211652_close_icon
views-count1043 դիտում article-date 16:40 07-07-2015

ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցել են անհատույց դոնորության ակցիային

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ, ԲՀԿ երիտմիության անդամներ, ԲՀԿ Երեւանի ավագանու անդամներ, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ այցելեցին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն՝ մասնակցելու անհատույց դոնորության հերթական ակցիային։ Հայաստանում արյան տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ երեխաներ կան, որոնց արյան ամենօրյա փոխներարկում է անհրաժեշտ, եւ ՙԱրյան Բանկը՚ մշտապես դոնորական արյան կարիք ունի։ «Եթե յուրաքանչյուր նման ակցիայի ժամանակ հնարավոր լինի գոնե մեկ երեխայի օգնել, կյանք փրկել՝ մենք մեզ երջանիկ կզգանք»,-լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Արյունաբանական Կենտրոնի տնօրինության հետ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ իրենք պարբերաբար կայցելեն կենտրոն, որպես կամավոր դոնորներ, օգնելու այն փոքրիկներին, ովքեր այդ օգնության կարիքն անչափ ունեն։ [b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր