1040 դիտում
14:35 13-05-2014
Քննարկվել է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը
Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկեց «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հանարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը:
Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու նստաշրջանի եւ մայիսի 19-22-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
412 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
844 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
721 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը