6718 դիտում
19:01 07-02-2018
ՊԲ-ում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ
Փետրվարի 6-ից 7-ը ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման և փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:
Համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են <<բարձր>> աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման և մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:
Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաև մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետևել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաև ուղղորդելով և որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:
Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսևորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել է բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների և զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության <<բարձր>> աստիճանների բերվելու ունակությունները:
Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և ըստ այդմ արդյունավետորեն հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4272 դիտում
23:01 15-05-2020
Հանկարծակի ստուգումներ. ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ զորամասերի հետ անցկացվել են մարզումներ
Այս բաժնից
865 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
799 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
889 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին