211652_close_icon
views-count7603 դիտում article-date 11:59 05-12-2014

2 անչափահասների հայրը կարել է բերանը, քանի որ կնոջ մահվանից հետո հրաժարվում են երեխաներին միակողմանի ծնողազուրկի նպաստ տալ

Երեւանի Շահումյան փողոցի բնակիչ, 49-ամյա Սողոմոն Ղազարյանը կարել է իր բերանը, քանի որ 3 տարի առաջ կնոջ մահվանից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժինը հրաժարվում է նրա անչափահաս երեխաների համար միակողմանի ծնողազուրկի նպաստ հատկացնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում դժվարությամբ պատասխանեց բերանը կարած անչափահաս երեխաների հայրը` Սողոմոնը: Միաժամանակ ավելացրեց, որ մի երեխան 4 տարեկան է, իսկ մյուսը՝ 10 տարեկան: «Ես անզորությունից եմ բերանս կարել: Հիմա էլ գնում եմ սոցապնախարարություն ու հրաժարվեմ իմ քաղաքացիությունից: Թող ուղարկեն Բաքու՝ թուրքերը սպանեն, ոչ թե հայերը: Մինչեւ հիմա խաբում են ու իմ երեխաներին նպաստառուների համակարգ չեն ընդգրկում: Կնոջս մահվան վկայականը կա, բայց նպաստ չեն տալիս: Ի՞նչ է, միակողմանի ծնողազուրկին նպաստ չե՞ն տալիս»,- նա: Քիչ առաջ նա փոխանցեց, որ նստացույց է սկսել կառավարության շենքի առաջ:

Նմանատիպ նյութեր