2099 դիտում
09:13 07-07-2015
Յուրա Մովսիսյան. Յակինն իմ վրա խաչ էր քաշել
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ իր հարաբերությունների մասին:
«Դեռ ձմռանը հույս ունեի, որ կխաղամ: Ես այն մարդը չեմ, որը կբավարարվի աշխատավարձով և պահեստայինների նստարանին նստելով: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր ինձ վճարում են: Եվ եթե վստահում են, ամեն ինչ անում եմ, որպեսզի արդարացնեմ այդ վստահությունը:
Շատ եմ ցանկանում աչքի ընկնել, օգտակար լինել: Կյանքում ամեն ինչի ինքս եմ հասել, գիտեմ, թե ինչ բան է ծանր աշխատանքն ու մրցակցությունը: Բայց երբ երկու ամիս քեզ ոչ մի հնարավորություն չեն տալիս…
Հավանաբար, շատերը հիմա մտածում են, թե Յուրան մոռացել է ֆուտբոլ խաղալը: Իսկ ես հիշում եմ: Եվ ցանկանում եմ ապացուցել: Ոչ ինձ, ոչ ակումբին ձեռնտու չէ, եթե ես չխաղամ: Գոնե երկու-երեք խաղի հնարավորություն տային, որպեսզի կարողանայիր դրսևորել քեզ:
Բայց նույնիսկ դա էին ինձ արգելել: «Կրասնոդարի» հետ 65 րոպե խաղալուց հետո իմ վրա խաչ քաշեցին: Յակինը գերադասեց պաշտպանական ոճի ֆուտբոլը», ասել է Մովսիսյանը:
Նմանատիպ նյութեր
4012 դիտում
19:09 05-10-2016
«Սպարտակը» «խաչ» է քաշել Մովսիսյանի վրա
2051 դիտում
14:49 12-12-2018
Յուրգեն Կլոպ. ՈւԵՖԱ-ում «Լիվերպուլի» վրա արդեն խաչ էին քաշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից